.jpg)
Բեկենբաուեր. «Գերմանիայի հավաքականը լավագույնն էր Բրազիլիայում»
Գերմանական ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերն ընդգծել է, որ աշխարհի առաջնությունում իր հայրենակիցների հաջողությունն արդարացի էր: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:
«Յոահիմ Լյովն ամեն ինչ ճիշտ արեց: Գերմանիայի հավաքականն իսկապես արժանի էր նվաճած տիտղոսին, քանի որ լավագույնն էր Բրազիլիայում: Բունդեսթիմում չկան այնպիսի գերաստղեր, ինչպիսիք են Լիոնել Մեսսին կամ Քրիշտիանու Ռոնալդուն: Գերմանիայի հավաքականն ինքն է գերաստղ:
Հիմա դժվար կլինի գերմանացիներին գերազանցելը: Կարծում եմ, չեմ սխալվի, եթե ասեմ, որ այս ընտրանին դեռ երկար տարիներ անպարտելի կմնա»,- նշել է Բեկենբաուերը: