.jpg)
Մաշա Մնջոյանը՝ Սոչիում անցկացնելիք ծովափնյա հանգստի, նոր երգերի մասին
Երգչուհի Մաշա Մնջոյանին ամառային հանգստի համար շատ բան հարկավոր չէ՝ արև, ավազ ու ջուր, և երանելի միջավայրը ստեղծված է: Life.panorama.am-ի հետ զրույցում Մաշան նշեց՝ քանի որ ամբողջ տարվա ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալում, նախընտրում է պասիվ հանգիստը:
«Որոշել եմ այս ամառ հանգստանալ Սոչիում, Սև ծովի ափին, առհասարակ, ամառային հանգիստը, իմ կարծիքով, հարկավոր է անցկացնել ծովում, իսկ, օրինակ, ամենատարբեր հետաքրքիր շրջագայությունները կարելի է անել տարվա ընթացքում»,-ասել է Մաշան:
Նրա խոսքով՝ թեև ինքը լավ ժամանակ կանցկացնի նաև ընկերների հետ, այնուամենայնիվ, մինչ այժմ հանգստի մեկնել է ընտանիքի հետ: Կան մի քանի կարևոր իրեր, որոնք քաղաքից մեկնելու դեպքում երգչուհին, անպայման, վերցնում է իր հետ՝ գիրք, գլխարկներ և հեռախոսը, որպեսզի հետևի նորություններին ու կապի մեջ լինի:
Հարցին, թե կոնկրետ երբ է պատրաստվում Մաշան մեկնել հանգստի, վերջինս պատասխանեց՝ կա´մ տեսահոլովակի նկարահանումից առաջ, կա´մ հետո: Խոսքը «Հայաստան» երգի հիման վրա նկարահանվելիք տեսահոլովակի մասին է, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է: Աշխատանքները կմեկնարկեն օգոստոսի սկզբին:
Նյութմ ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: