Մոսկվայի մետրոյի վթարի հետևանքով տուժածների թվում հայեր կան. ԱԳՆ
15/07/2014 18:36

Մոսկվայի մետրոյի վթարի հետևանքով տուժածների թվում հայեր կան. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն թարմացված տեղեկություն է հրապարակել Մոսկվայի մետրոյում տուժածների վերաբերյալ.

«Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հաղորդած տվյալների համաձայն` այսօր առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ուղևորների շրջանում կան հայազգի անձինք.

1) Քոչարյան Մերի Աշոտի – 20 տարեկան, Մոսկվայի հ. 67 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով:

2) Բուլղադարյան Աննա Օլեգի – 23 տարեկան, Մոսկվայի հ.79 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել աջ ճաճանչոսկրի կոտրվածքով և տրավմատիկ ցնցումով:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության տեղեկություններով` Քոչարյան Մերին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս վիճակը գնահատվում է ծայրաստիճան ծանր: Բուլղադարյան Աննան ևս տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

ՀՀ դեսպանության դիվանագետը այցելել է Մոսկվայի հ.67 և հ.79 քաղաքային հիվանդանոցներ` տեղում տուժածների առողջական վիճակի մասին տեղեկանալու նպատակով: Տուժած հայազգի անձանց քաղաքացիությունը դեռևս ճշտված չէ»: 

Նախորդող հրապարակում՝ «Մոսկվայի մետրոյում վթարի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան»

Մոսկվայի մետրոյի վթարի հետևանքով տուժածների թվում հայեր կան. ԱԳՆ