.jpg)
Խամես Ռոդրիգես. «Ռեա՞լ», թե՞ «Բարսելոն»
Իսպանական գրանդ ակումբների` Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնի» ուշադրության կենտրոնում է հայտնվել աշխարհի 2014 թ. լավագույն ռմբարկու, կոլումբիացի Խամես Ռոդրիգեսը:
Ինչպես տեղեկացնում է «El Confidencial»-ը, կատալոնյան թիմը «Մոնակոյի» կիսապաշտպանի համար պատրաստ է վճարել 90 մլն եվրո, սակայն գործարքը կարող է իրականացնել միայն հաջորդ ամռանը: Իսկ ահա մադրիդյան թիմը չի պատրաստվում հապաղել և Ռոդրիգեսին արդեն հիմա ցանկանում է տեսնել իր կազմում:
Նշվում է, որ «Արքայական ակումբը» ստացել է 22-ամյա ֆուտբոլիստի նախնական համաձայնությունը: «Ռեալն» առաջարկում է երակարաժամկետ պայմանագիր` տարեկան 7,5 մլն եվրո աշխատավարձով: Խամեսի տրանսֆերային գործարքը գնահատվում է 80 մլն եվրո, սակայն մադրիդյան թիմը փորձում է նվազեցնել գումարը կամ վճարման հավելյալ տարբերակներ գտնել: Սպասենք իրադարձությունների զարգացմանը: