Իրինա Շեյկ. «Մտադիր չեմ խոսել անձնական կյանքիս մասին»
15/07/2014 20:20

Իրինա Շեյկ. «Մտադիր չեմ խոսել անձնական կյանքիս մասին»

Ռուս հայտնի մոդել Իրինա Շեյկը, ով հանդիսանում է Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին, հայտարարել է, որ ֆուտբոլի երկրպագու չէ, սակայն աջակցում է իր սիրելիին: Այս մասին տեղեկացնում է Sports.ru-ն:

«Ես ֆուտբոլի երկրպագու չեմ, սակայն դա չի նշանակում, որ չեմ աջակցում Ռոնալդուին: Միանգամից կասեմ. մտադիր չեմ խոսել անձնական կյանքիս մասին: Իհարկե, երբ հայտնի ֆուտբոլիստը հանդիպում է թոփ-մոդելի հետ, դա հասարակության շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում: Բայց եթե ուզում եք պահպանել հարաբերությունները, ապա պատկերացրեք, որ նստած եք ապակե փակ տարածքում և ոչ ոքի ոչինչ չեք ասում: Հավատացեք, օգնում է»,- նշել է Շեյկը:
 

Իրինա Շեյկ. «Մտադիր չեմ խոսել անձնական կյանքիս մասին»