Սորոսի հիմնադրամը «պատերազմ» է հայտարարել ՀՀ ԿԳ նախարարին
15/07/2014 09:30

Սորոսի հիմնադրամը «պատերազմ» է հայտարարել ՀՀ ԿԳ նախարարին

«Հրապարակում» կարդում ենք. ««Բաց հասարակության ինստիտուտը»` «Սորոսի» Հայաստանի մասնաճյուղը, «պատերազմ» է հայտարարել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Այն մեկնարկել է անցյալ սեպտեմբերի 3-ից` Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությամբ:

Թերթին հայտնի է դարձել, որ մի շարք ՀԿ-ներ բողոք են ներկայացրել Համաշխարհային բանկի ամերիկյան գրասենյակին` պահանջելով դադարեցնել կրթությանն ուղղված ֆինանսական աջակցությունը, քանի որ կրթական բարեփոխումներն անհրաժեշտ ուղիով չեն գնում: Մեղադրանքների թվում են գենդերային անհավասարության հետ կապված խնդիրները, Հայ առաքելական եկեղեցու դերի մեծացումը և ուսումնական գործընթացում մեծ մասնակցությունը, բուհերի քաղաքականացումը, ոչ արդյունավետ բարեփոխումները և այլն:

Այս շաբաթվա ընթացքում ամերիկյան պատվիրակությունը ժամանելու է Հայաստան` ուսումնասիրելու ՀԿ-ների դժգոհությունները և վերջնական որոշում կայացնելու»:
 

Սորոսի հիմնադրամը «պատերազմ» է հայտարարել ՀՀ ԿԳ նախարարին