.jpg)
15/07/2014 16:59
Քաղաքացին փորձել է նետվել դատարանի շենքի 3-րդ հարկից
Այսօր՝ ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի դատարանի շենքի 3-րդ հարկից քաղաքացին սպառնում է նետվել պատուհանից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների համատեղ ուժերով ինքնասպանության փորձը կանխվել է: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական կենտրոնից: