Այսօր ցերեկը կլինի +33+36 աստիճան
15/07/2014 10:31

Այսօր ցերեկը կլինի +33+36 աստիճան

Այսօր մայրաքաղաքում կդիտվի մեծ մասամբ արևային, առանց էական տեղումների եղանակ, ցերեկը տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև, քամի մինչև 13մ/վրկ:

Weather.am-ի փոխանցմամբ` օդի ջերմաստիճանը գիշերը +18+22, ցերեկն ստվերում +33+36, երեկոյան +28+30:

Շոգ եղանակին ցանկալի է կրել բաց գույնի բամբակե հագուստ, խմել հասարակ, ոչ գազավորված ջուր, ֆիզիկապես չծանրաբեռնվել: Ցերեկային ժամերին պարտադիր պետք է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից: Սաստիկ տապը կարող է առաջացնել գլխապտույտ, ինքնազգացողության վատթարացում:

 

Այսօր ցերեկը կլինի +33+36 աստիճան