.jpg)
Վանաձոր-Սպիտակ ճանապարհին 8 տոննա շաքարավազ բարձած «ԶԻԼ-ը» կողաշրջվել է
Նախօրեին՝ ժամը 19։15-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ 13-րդ կմ-ում` «Ռոսիա» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, զոհեր և տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Բ.) կողաշրջվել է՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Հրշեջ-փրկարարները կատարել են հոսանքազրկում, փակել գազի բալոնի փականը:
Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա (բարձած է մոտ 8տ շաքարավազ):