.jpg)
16/07/2014 18:40
Ալլեգրին` «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ
«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին գլխավորեց թուրինյան «Յուվենթուսը»: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ալլեգրին «Միլանը» գլխավորել է 2010-2014 թթ.: Այդ ժամանակահատվածում նա նվաճել է երկրի չեմպիոնի կոչումը և գավաթը:
Նոր պաշտոնում Ալլեգրին փոխարինեց Անտոնիո Կոնտեին, ով փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրն ակումբի հետ: