Ավակովի դեմ մահափորձի գործով կան ձերբակալվածներ
16/07/2014 18:30

Ավակովի դեմ մահափորձի գործով կան ձերբակալվածներ

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի դեմ մահափորձի գործով արդեն կան ձերբակալվածներ: Gzeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լարիսա Վոլկովան:

«Դա տեղի է ունեցել հակաահաբեկչական գործողության գոտում: Հետաքննություն է տարվում, կան ձերբակալվածներ: Մանրամասներ կհաղորդենք հուլիսի 17-ին»,- ասել է Վոլկովան:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ անհայտ անձիք մահափորձ էին կատարել:

Նախորդող հրապարակում՝ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի դեմ մահափորձ է իրականացվել

Ավակովի դեմ մահափորձի գործով կան ձերբակալվածներ