Խոսեպ Բարտոմեու. «Մեսսին մնում է լավագույնը»
16/07/2014 17:24

Խոսեպ Բարտոմեու. «Մեսսին մնում է լավագույնը»

«Բարսելոնի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտարարել է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին շարունակլում է մնալ մոլորակի լավագույն ֆուտբոլիստը, չնայած որ Արգենտինայի հավաքականին չի հաջողվել հաղթել աշխարհի 2014 թ. առաջնությունում:

«Նույնիսկ առանց աշխարհի առաջնությունում հաղթանակի Մեսսին թիվ 1-ն է մնում ֆուտբոլում: Պետք է նկատի ունենալ նրա ողջ վաստակը, այդ թվում նաև` գերմանացիների հետ եզրափակիչ խաղում: Այնտեղ ամեն ինչ վճռեցին մանրուքները, և դա ոչ մի կերպ չի ազդում իրավիճակի վրա: Մեսսին շարունակում է խաղալ «Բարսելոնում»: Մենք նրանից ու նրա խաղընկերներից նոր նվաճումներ ենք սպասում»,- ասել է Բարտոմեուն:

Խոսեպ Բարտոմեու. «Մեսսին մնում է լավագույնը»