Լուիս Էնրիկե. «Եթե հիմա ընտրեի, կանվանեի Մասիպին»
16/07/2014 18:21

Լուիս Էնրիկե. «Եթե հիմա ընտրեի, կանվանեի Մասիպին»

«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ գոհ է Սուարեսի տրանսֆերի գնումից, և իրեն չի անհանգստացնում այն փաստը, որ թիմում հարձակման գծի մեծ թվով խաղացողներ են հավաքվել: Մասնագետը նաև հասկացրել է, որ դեռ չի կողմնորոշվել հիմնական կազմի դարպասապահի հարցում: Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի ավարտից հետո կատալոնյան թիմից հեռացել են դարպասապահներ Խոսե Պինտոն ու Վիկտոր Վալդեսը: Նրանց փոխարինել են Կլաուդիո Բրավոն և Մարկ-Անդրե տեր Շտեգենը: Ակումբի տրամադրության տակ է նաև Խորդի Մասիպը, ով Էնրիկեի ղեկավարությամբ հանդես է եկել երիտասարդական թիմում:

«Ցանկացած մարզիչ ուզում է, որ իր թիմի կազմում հնարավորինս մեծ թվով բարձրակարգ խաղացողներ հանդես գան: Ուրախ եմ, որ Սուարեսը, Մեսսին ու Նեյմարը մեր թիմում են: Իսկ առաջին տուրի խաղում ո՞վ տեղ կզբաղեցնի դարպասում: Եթե ինձ խնդրեին ընտրել հենց հիմա, ես կանվանեի Մասիպին, որովհետև միայն նրան եմ ճանաչում»:

Լուիս Էնրիկե. «Եթե հիմա ընտրեի, կանվանեի Մասիպին»