ԱԺ նախագահ. Կիսում ենք զոհվածների ընտանիքների և հարազատների վիշտն ու ցավը
16/07/2014 18:02

ԱԺ նախագահ. Կիսում ենք զոհվածների ընտանիքների և հարազատների վիշտն ու ցավը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին և Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից ընդունեք մեր խորին եւ անկեղծ ցավակցությունները Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ:

Մենք կիսում ենք զոհվածների ընտանիքների և հարազատների վիշտն ու ցավը և շուտափույթ ապաքինում ենք ցանկանում բոլոր տուժածներին»,-ասվում է ԱԺ նախագահի հեռագրում:

Նախորդող հրապարակում՝ Մոսկվայում տեղի ունեցած պատահարի հետևանքով վիրավորվել է 158 մարդ

ԱԺ նախագահ. Կիսում ենք զոհվածների ընտանիքների և հարազատների վիշտն ու ցավը