Մոսկվայում ձերբակալվել է գործարար Լևոն Հայրապետյանը
16/07/2014 13:25

Մոսկվայում ձերբակալվել է գործարար Լևոն Հայրապետյանը

Մոսկվայում ձերբակալվել է հայկական սփյուռքի ամենահարուստ գործարարներից մեկը, բարերար Լևոն Հայրապետյանը:

Ինչպես հաղորդել են «Росбалт»-ի աղբյուրները՝ Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից վերադառնալուց հետո:

Գործարարին տեղափոխել են ՌԴ Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Իրավապահները մտադիր են միջնորդություն ներկայացնել՝ Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ:

Հայազգի գործարարը կասկածվում է քրեական հեղինակություն Սերգեյ Ֆինագինի ղեկավարած խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ: Հնարավոր կապի մասին իրավապահների հայտնել է նախկին սենատոր, այժմ ցմահ դատապարտյալ Իգոր Իզմեստևը:

 

Մոսկվայում ձերբակալվել է գործարար Լևոն Հայրապետյանը