Մարտինոն` Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու
16/07/2014 19:27

Մարտինոն` Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու

«Բարսելոնի» նախկին գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոն կարող է փոխարինել Ալեխանդրո Սաբելյային Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին «El Mundo Deportivo»-ի թղթակցին հայտնել է Պարագվայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Ֆեդերիկո Ակոստան:

Ակոստան միևնույն ժամանակ շեշտել է, որ քանի դեռ Սաբելյան վայր չի դրել լիազորությունները, այդ մասին խոսել չարժե:

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականն աշխարհի 2014 թ. առաջնության եզրափակիչ խաղում 0:1 հաշվով զիջել է Գերմանիայի ընտրանուն:

Մարտինոն` Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու