Քարվաճառցի 17-ամյա տղային հայտնաբերել են հրազենային վնասվածքներով
16/07/2014 12:51

Քարվաճառցի 17-ամյա տղային հայտնաբերել են հրազենային վնասվածքներով

Հուլիսի 8-ին հաղորդվել էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Մեխակի Ցականյանի անհայտ կորելու մասին:

ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ս. Ցականյանի դին 2014 թվականի հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ոստիկանության կայքից:

Նախորդող հրապարակում` Քարվաճառում գտել են հուլիսի 7-ին անհետացած 17-ամյա Սմբատ Ցականյանը դին

Քարվաճառցի 17-ամյա տղային հայտնաբերել են հրազենային վնասվածքներով