Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
16/07/2014 10:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Հուլիսի 16-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 19-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

Երևանում առաջիկա օրերին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +34 +36, երեկոյան +30 +32, գիշերը +20 +22 աստիճան տաքություն:

 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով