Ամստերդամից 295 մարդ տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ուկրաինայում
17/07/2014 20:35

Ամստերդամից 295 մարդ տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ուկրաինայում

Մալազիական ուղևորատար ինքնաթիռը, որում գտնվել են 295 մարդ, այսօր վթարի է ենթարկվել Ուկրաինայի տարածքում՝ ՌԴ-ի հետ սահմանին։

Բոինգ ինքնաթիռը թռչում էր Ամստերդամից դեպի Կուալա Լումպուր, հայտնում է Reuters-ը։

Ինտերֆաքսի հաղորդմամբ, ինքնաթիռը ընկել է ՌԴ օդային տարածքից 50կմ հեռավորության վրա։ Այն ընկել և այրվել է Ուկրաինայի տարածում։

Ինքնաթիռը ընկել է այն հատվածում, որտեղ Ուկրաինայի իշխանությունները պայքարում են ռուսամետ անջատողականների դեմ։