.jpg)
«ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում գործունեություն կծավալեն առանց տուրք վճարելու»
ՀՀ քաղացիները ՌԴ մուտք գործելուն պես կարող են 30 օրվա ընթացքում հաշվառվել՝ այսօրվա 7 օրյա ժամկետի փոխարեն: Համաձայնագրի կիրարկումը կսկսվի օգոստոսի 10-ից: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Նշենք, որ հուլիսի 11-ին Սոչիում ստորագրվել է «Ռուսաստանի քաղաքացիների՝ Հայաստանի տարածքում, և Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու կարգի» մասին համաձայնագիրը, որը վարչապետերի հանդիպման ժամանակ երկրորդ համաձայնագիրը չի ստորագրվել. ռուսական կողմն ասել է, որ դեռևս պատրաստ չէ ստորագրման:
«Հայաստանի քաղաքացին կարող է ՌԴ տարածքում աշխատանքային գործունեություն ծավալել առանց լրացուցիչ թույլտվության, առանց դիմումներ ներկայացնելու, պետական տուրք վճարելու՝ այս հարցում հավասարվելով ՌԴ քաղաքացիներին»,- ընդգծեց Գ.Եգանյանը:
Գագիկ Եգանյանը նաև նշեց, որ ՀՀ վարչապետը հարցը բարձրացրել է և ներկայացվել է, որ Ռուսաստանի աշխատանքի նախարարության կողմից կան որոշակի վերապահումներ, որոնք ըստ էության սկզբունքային չեն. «Քննարկման ընթացքում Ռուսաստանի վարչապետը խոստացավ, որ ինքն այդ խնդիրները կկարգավորի»,- նշեց Գ. Եգանյանը:
Գագիկ Եգանյանը վստահ է, որ համաձայնագիրը կստորագրվի: