.jpg)
Wi-Fi ծածկույթ` ձիասպորտի կենտրոնում
Արմավիրի մարզում գտնվող ձիասպորտի կենտրոնում, առաջիկա շաբաթվա ընթացքում, նետաձգության մեջ իր ուժերն են չափելու 39 պետությունից ժամանած 272 մարզիկ: Նրանց մրցակցություն է սպասվում թիմային և անհատական պայքարում: Արդեն ձևավորվել է տղաների 75 և աղջիկների 47 թիմ: Ե՛վ թիմային, և՛ անհատական մրցապայքարը ծավալվելու է օլիմպիական, կամպաուտ և միքս ձևերում: Առաջնության մասնակիցների կազմում ընդգրկված են օլիմպիական չեմպիոններ, ռեկորդակիրներ, աշխարհի բազմակի և Եվրոպայի չեմպիոններ:
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը դարձել է առաջնության գլխավոր հովանավորը` ստանձնելով իրադարձության տեխնիկական աջակցությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է Wi-Fi ծածկույթ, ձիասպորտի կենտրոնի տարածքն ապահովել է մինչև 50 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ հասանելիությամբ, տրամադրել է 6 համակարգիչ և 2 տպիչ սարք: Գերարագ ինտերնետի հասանելիության շնորհիվ, ներբեռնված խաղերն առցանց ռեժիմով կցուցադրվեն Նետաձգության ֆեդերացիայի միջազգային կայքում, իսկ իրադարձությունը լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչներն առավել արդյունավետ կարող են կազմակերպել իրադարձության լուսաբանումը:
Տեղեկությունների փոխանակման և ընտանիքների հետ հաղորդակցվելու առումով, գերարագ Wi-Fi ինտերնետը կարևոր ծառայություն կարող է լինել նաև մարզիկների համար: Այս մասին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ից: