Հայաստանը մինչև հոկտեմբերի վերջ կանդամակցի ԵՏՄ-ին. Հովիկ Աբրահամյան
17/07/2014 20:23

Հայաստանը մինչև հոկտեմբերի վերջ կանդամակցի ԵՏՄ-ին. Հովիկ Աբրահամյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանը մինչև հոկտեմբերի վերջ կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը:

Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից առաջ, լրագրողների հետ շատ կարճ տևած ճեպազրույցում,  ասաց վարչապետը:

«Իսկ 2015-ից ուժի մեջ է մտնելու»,-  հստակեցրեց Հ. Աբրահամյանը:

Նա չցանկացավ պատասխանել հարցին, թե Հայաստանի և Արցախի սահմանին մաքսակետ դրվելո՞ւ է, թե՞ ոչ` ասելով, որ այդ հարցին  հստակ  պատասխան տվել է նախկինում և չի ցանկանում ևս մեկ անգամ անդրադառնալ այդ հարցին:

Հայաստանը մինչև հոկտեմբերի վերջ կանդամակցի ԵՏՄ-ին. Հովիկ Աբրահամյան