.jpg)
«Ժառանգության» ներկայացուցիչները հանդիպել են Նիդեռլանդների պատվիրակությանը
Այսօր «Ժառանգության» գրասենյակում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, արտաքին քաղաքականության հարցերի գծով քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպել են Հայաստան ժամանած՝ Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի անդամ, Հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության անդամ պարոն Մարկ Վերհեյջենի, Խորհրդարանում օգնական Ջերոեն Բեննինգի և Հանուն ազատության ու ժողովրդավարության ժողովրդական կուսակցության միջազգային հարցերի պատասխանատու Ութեր Շրոերի հետ:
Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներքին և արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում՝ իրադրությունը տարածաշրջանում: Այս մասին տեղեկացնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայոթյունից: