17/07/2014 19:50
«Ատլետիկոյի» նորեկը շարքից դուրս է մնացել 6 ամսով
19-ամյա արգենտինացի հարձակվող Անդրեա Կորեան, ով 10 մլն եվրոյով Մադրիդի «Ատլետիկո» է տեղափոխվել «Սան Լորենսոյից», սրտի հետ կապված խնդիրների պատճառով մոտ 6 ամիս խաղադաշտ դուրս չի գա:
Հիվանդությունը հայտնաբերելուց հետո բժիշկները հույս ունեին, որ վիրահատությունից հետո Կորեան կկարողանա խաղալ, սակայն առողջական խնդիրները սպասվածից շատ ավելի լուրջ են եղել: Առաջիկա կես տարվա ընթացքում արգենտինացի ֆուտբոլիստին հակացուցված է ծանրաբեռնվածությունը: Վերականգնման ողջ ընթացքում նա կլինի հայրենիքում: