Կրոս. «Իրականացավ վաղեմի երազանքս»
17/07/2014 19:41

Կրոս. «Իրականացավ վաղեմի երազանքս»

Մադրիդի «Ռեալի» նորեկ, գերմանացի կիսապաշտպան Թոնի Կրոսն ընդգծել է, որ մեծ կարծիք ունի «Արքայական ակումբի» մասին և ուրախ է, որ հանդես է գալու իր երազանքների թիմում: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

«Տեղափոխվեցի «Ռեալ», իսկ դա նշանակում է, որ իրականացավ վաղեմի երազանքս: Այստեղ շատ են բարձրակարգ ֆուտբոլիստները, որոնց թվում է նաև պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, սակայն «Արքայական ակումբի» ուժը միայն այս խաղացողով չի սահմանափակվում»,- նշել է Կրոսը:
 

Կրոս. «Իրականացավ վաղեմի երազանքս»