Մարադոնայի ընկերուհուն ձերբակալել են
17/07/2014 19:31

Մարադոնայի ընկերուհուն ձերբակալել են

Դիեգո Մարադոնայի նախկին ընկերուհին` Ռոսիո Օլիվուն, ձերբակալվել է` արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստին թալանելու համար: 22-ամյա մոդելը գողացել է 400,000 դոլար արժողությամբ թանկարժեք իրեր, որոնց մեջ եղել են ժամացույց և ադամանդե ականջօղեր: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

Իրավապահ մարմինները Օլիվուին ձերբակալել են օդանավակայանում: Նրան սպասվում է մինչև 2 տարով ազատազրկում: Մոդելի փաստաբանի համար իր հաճախորդի անմեղությունն ապացուցելը բարդ կլինի, քանի որ 4 մարդ պատրաստ է վկայություն տալ:
 

Մարադոնայի ընկերուհուն ձերբակալել են