«Քաղաքացին պետք է իմանա, թե ում է դիմում պահնորդական ծառայության համար»
17/07/2014 19:48

«Քաղաքացին պետք է իմանա, թե ում է դիմում պահնորդական ծառայության համար»

2012 թվականի փետրվարի 9-ից Հայաստանում ուժի մեջ է մտել 2 օրենք, ըստ որոնց՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանում պահնորդական առաքելություն իրականացնող ընկերությունների մասին օրենքում: Օրենքում կատարվել է լրացում պետական տուրքի մասին օրենքում և սահմանվել է 500.000 դրամ դրույքաչափ լիցենզիա ստանալու համար:

Իսկ լիեցնեզիա ստանալու համար այսուհետև մասնավոր պահնորդական կազմակերպությունները պետք է դիմեն ոստիկանություն: «Մասնավոր պահնորդական առաքելություն իրականացնելու համար ՀՀ կառավարության կողմից համապատասխան ակտերը ընդունվել են և այդ որոշման համաձայն՝ մասնավոր պահնորդական առաքելություն իրականացնող ընկերությունները՝ իրավաբանական անձիք, համապատասխան լիցենզիան պետք է ստանան ոստիկանությունից»,- այսօր լրագրողների հետ հանիդպման ընթացքում նշեց ՀՀ ոստիկանության պետի տեղական Սամվել Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ ոստիկանության կողմից ընդունված որոշման համաձայն՝ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը կզբաղվի լիցենզիայի տրամադրմամբ:

«Հայաստանում առաջին անգամ պահնորդական առաքելություն իրականացնող ընկերություններին պետք է տրամադրվի լիցենզիա»,- հավելեց Հովհաննիսյանը՝ նշելով, որ հայտ ներկայացրած կազմակերպություններից այսօր համապատասխան լիցենզիա կստանան ընդամենը 3 ընկերություն, որոնք հայտ են ներկայացրել ոստիկանություն: «Մնացած ընկերությունները դեռևս հայտ չեն ներկայացրել: Այն կազմակերպությունները, որոնք դեռ հայտ չեն ներկայացրել, կարող են դիմել և համապատասխան թույլտվությունը ստանալ սահմանված ժամկետներում»,-ասաց նա:

Լիցենզիա ստանալու համար թիկնապահները և պահնորդները նախ պետք է ոստիկանությունում անցնեն պարտադիր վերապատրաստում, որակավորման և կարգի ստուգում, որից հետո նրանց կտրվի համապատասխան վկայականներ: Այս ամենը բարեհաջող ավարտելուց հետո՝ թիկնապահներն ու պահնորդները կստանան նաև ֆիզիկական ուժի գործադրման ու զենքի օգտագործման համապատասխան թույլտվություն:

Սամվել Հովհաննիսյանը նշեց, որ օրենքի համաձայն՝ համապատասխան թույլտվությունը պետք է ստանա ընկերությունների կողմից ներկայացված յուրաքանչյուր անձը: Այսինքն՝ լիցենզիան տրամադրվում է ոչ թե ընկերությանը, այլ տվյալ ընկերության կողմից ներկայացված անհատին: Իսկ այս դեպքում յուրաքանչյուր պահնորդական ընկերություն պետք է  ներկայացնի իր ներկայացուցչին:

Մասնավոր պահնորդական գործխունեության լիցենզիա ստանալու համար այսօր հայտ էին ներկայացրել «Սի Սեքյուր» ՍՊԸ-ն՝ 29, «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ն՝23, և «Արմոբիլ» ԲԲԸ-ն՝ 168 աշխատակցի համար:

Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում միայն մեկ աշխատակցի մոտ էր արձանագրվել անձնագրի հաշվառման վայրի բացակայություն, որի համար «Արմոբիլ» ընկերության ներկայացուցիչները ժամանակ խնդրեցին` հարցը կարգավորելու համար, որի համար հանձնաժողովը չմերժեց:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ս. Հովհաննիսյանն ընդգծեց, որ երբ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշումը, այն ընկերությունների մոտ, որոնք իրականացնում էին համապատասպան ծառայություն, խնդիր առաջացավ: «Կազմակերպությունները պետք է պարտադիր պայմանագիր կնքեն առնվազն գոնե 1 իրավաբանական անձի հետ, որպեսզի որակավորում ստանա, որի համար սահմանվեցին նաև ժամկետներ:

Հուլիսի 1-ից արդեն ընդունվել են հայտերը: Այս ընթացքում մեզ դիմել է 4 կազմակերպություն, որից միայն 3 են այսօր այստեղ ներկա գտնվում: Նրանց ամբողջական փաթեթը պատրաստ է, իսկ մյուսը` ընթացքի մեջ է: Չի բացառվում, որ ընկերությունը այսօր նույնպես ստանա լիցենզիա»,- նշեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այն ընկերությունները որոնք չեն դիմի համապատասխան լիցենզիա ստանալու հարցով, չեն իրականացնի պահնորդական առաքելություն:

«Մենք այս պահին չենք իրականացնում քայլեր, որոնք կխոչընդոտեն նրանց աշխատանքը, սակայն եթե չդիմեն, այդ ընկերությունների գործունեությունը կդադարեցվի: Մինչև հուլիսի 30-ը կսպասենք, որից հետո համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- ասաց նա:

Ս. Հովհաննիսյանի կարծիքով՝ այսօր քաղաքացին պետք է հստակ իմանա, թե ում է դիմում պահնորդական ծառայություն իրականացնելու համար: «Սա շատ ավելի անվտանգ ու ապահով է: Այսինքն՝ մարդիկ իրենց գումարը չեն վատնի մի կազմակերպության համար, որը իր աշխատանքը վատ կկատարի»-ասաց ՀՀ փոխոստիկանապետը:  

«Քաղաքացին պետք է իմանա, թե ում է դիմում պահնորդական ծառայության համար»