Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +38 +36 աստիճան
17/07/2014 09:52

Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +38 +36 աստիճան

Այսօր և վաղը հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հուլիսի 19-20-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հուլիսի 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +38 +36, երեկոյան +30 +32, գիշերը +20 +22 աստիճան: 

 

Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +38 +36 աստիճան