Ալլեգրին համոզել է Մորատային
18/07/2014 20:09

Ալլեգրին համոզել է Մորատային

«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան մոտ է տեղափոխությանը «Յուվենթուս»: Ակումբների միջև բանակցությունները դադարեցվել էին Անտոնիո Կոնտեի` թուրինյան թիմից հեռանալուց և Մասիմիլիանո Ալլեգրիի նշանակումից հետո: Սակայն Ալլեգրին անձամբ 21-ամյա հարձակվողին համոզել է տեղափոխվել Իտալիա` շփվելով նրա հետ հեռախոսով:

Ավելի վաղ հաղորդվել է, որ գործարքի արժեքը կկազմի 18 մլն եվրո:

«Ռեալը» պայմանագրում նաև կետ է ավելացրել, որ կարող է հետ գնել Մորատային 36 մլն եվրոյով:

Ալլեգրին համոզել է Մորատային