.jpg)
Վաղը Երևանում կանցկացվի «Ձմերուկ» փառատոնը
«Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակում վաղը` հուլիսի 19-ին, ժամը 18.00-ին Կարապի լճում տեղի կունենա «Ձներուկ» փառատոնը:
Ձմերուկի սիրահարներից բացի, միջոցառումն իր շուրջը կհամախմբի նաև քարվինգի մասնագետներին, հայկական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներին և պարզապես ուրախ խաղերի ու մրցույթների սիրահարներին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
Միջոցառման ընթացքում ձմերուկի մատուցման ու դիզայնի յուրօրինակ տարբերակներ կառաջարկեն ֆուրշետային տարբեր ընկերություններ, որոնք հենց Կարապի լճի տարածքում տեղադրված տաղավարներում ձմերուկներից ինքնատիպ կոմպոզիցիաներ կպատրաստեն:
Մեր համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին համեղ ու հյութեղ ձմերուկ կհյուրասիրեն շոու բիզնեսի ներկայացուցիչները, սիրված երգիչներն ու հաղորդավարները: