Մարտական հենակետում զինվորի մահվան գործով ձերբակալված կա
18/07/2014 17:00

Մարտական հենակետում զինվորի մահվան գործով ձերբակալված կա

Ժամը 07.00-ի սահմաններում, N զորամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Արտեմի Ավագյանը:

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օրենսգրքի -ի 104 հոդ. 1-ին մասի /սպանություն/ հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Հրաչյայի Սարգսյանը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Գևորգ Արտեմի Ավագյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նախորդող հրապարակում` Արցախի մարտական հենակետում զինվոր է զոհվել

Մարտական հենակետում զինվորի մահվան գործով ձերբակալված կա