Քրեակատարողական վարչության պետը հրաժարական է տվել
18/07/2014 09:29

Քրեակատարողական վարչության պետը հրաժարական է տվել

«Ժամանակի» տեղեկություններով՝ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը, վերադառնալով իր տասնօրյա արձակուրդից, հրաժարականի դիմում է ներկայացրել:

Ըստ թերթի՝ Հարությունյանն արձակուրդից այլևս չի վերադառնալու իր պաշտոնին, թերթը տեղեկացրել էր, նաև որ որպես Հ. Հարությունյանին փոխարինող ամենահավանական թեկնածու նշվում է «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի անունը, ով, սակայն, «Ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը ոչնչից տեղյակ չէ: «Ես «Հրազդան» ՔԿՀ-ի պետն եմ ու այս պահին զբաղված եմ իմ աշխատանքով»,- ասել է Նավասարդյանը:

Թերթի թղթակիցը փորձել է տեղեկությունը պաշտոնապես ճշտել, սակայն ԱՆ-ից ոչ հերքել, ոչ հաստատել են՝ հայտարարելով, որ «որևէ բան լինելու դեպքում մենք կտեղեկանանք»:
 

Քրեակատարողական վարչության պետը հրաժարական է տվել