.jpg)
ՌԴ դեսպան. Հայաստանն այս տարի, անկասկած, կմիանա ԵՏՄ–ին
Հայաստանն, անկասկած, կընդգրկվի Եվրասիական տնտեսական միությունում 2014 թվականին: Այս մասին, newsarmenia.ru-ի փոխանցմամբ, ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։
«Այս տարի` անկասկած»,- լրագրողների հետ զրույցում ասել է դեսպանը:
Նա միաժամանակ նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցելու կոնկրետ ժամկետների մասին տեղեկություն չունի։ «Բայց կարող եմ ձեզ հավաստիացնել, որ խոսքն այստեղ բացառապես տեխնիկական հարցերի մասին է, որևէ քաղաքականություն չկա, ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի, և ես վստահ եմ, որ համաձայնագիրը կստորագրվի այն տեսքով, որով շահավետ է Հայաստանի և ԵՏՄ մյուս անդամ պետությունների համար»,- ընդգծել է Ի. Վոլինկինը:
Նյութի շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: