.jpg)
18/07/2014 13:50
Մալազիական կործանված ինքնաթիռի զոհված ուղևորների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան
Հաագայում ՀՀ դեսպանությանը Նիդեռլանդների իշխանությունների կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն Մալազիական ավիաուղիների կործանված ինքնաթիռի զոհված ուղևորների մեջ ՀՀ քաղաքացիներ չեն եղել։ Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից:
Մոտակա ժամերին կտրամադրվի զոհվածների անվանական ցանկը։