.jpg)
Ռոդրիգեսը նախնական պայմանավորվածություն ունի «Ռեալի» հետ
«Մոնակոյի» կիսապաշտպան Համես Ռոդրիգեսը պատրաստ է տեղափոխվել «Ռեալ»: Այս մասին հայտնում է «Marca»-ն: Կոլումբիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն արդեն նախնական պայմանավորվածություն ունի մադրիդյան ակումբի հետ հնգամյա պայմանագրի ստորագրման վերաբերյալ:
«Ռեալ» տեղափոխվելու դեպքում Ռոդրիգեսի տարեկան աշխատավարձը կկազմի 8 մլն եվրո:
Սակայն գործարքը ձևակերպելու համար «Ռեալը» դեռ պետք է համաձայնության գա «Մոնակոյի» հետ: Վերջինս իր ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է 85 մլն եվրո:
Հիշեցնենք, որ կոլումբիացին դարձել է աշխարհի 2014 թ. առաջնության լավագույն ռմբարկու` խփելով 6 գոլ: