«Ռոստելեկոմի» ծառայություններն արդեն հասանելի են նաև Կենտրոն համայնքում
18/07/2014 17:29

«Ռոստելեկոմի» ծառայություններն արդեն հասանելի են նաև Կենտրոն համայնքում

«Ռոստելեկոմ» ընկերության ծառայություններն արդեն իսկ հասանելի են Երևան քաղաքի Կենտրոն համայնքում:

Ընկերության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ աայսուհետ նաև Կենտրոն համայնքի բնակիչները կարող են բաժանորդագրվել և օգտվել «Ռոստելեկոմի» կողմից մատուցվող լայնաշերտ Ինտերնետի, նոր սերնդի IP հեռուստատեսության և IP հեռախոսակապի ծառայություններից:

Ծառայություններին բաժանորդագրվելու համար բնակիչները կարող են մոտենալ իրենց հարմար վաճառքի և սպասարկման սրահներ (հասցեները պաշտոնական կայք-էջում՝ կամ զանգահարել 060 46 00 00 հեռախոսահամարով և «Ռոստելեկոմի» աշխատակիցները կմոտենան ու տեղում կկնքեն պայմանագիր):

«Ռոստելեկոմի» վաճառքի և սպասարկման սրահներ գործում են Երևան քաղաքի Աջափնյակ, Էրեբունի, Դավիթաշեն, Ավան, ՆորՆորք, Մալաթիա-Սեբաստիա համայնքներում, ինչպես նաև 12 քաղաքներում (Աբովյան, Գյումրի, Աշտարակ, Վանաձոր, Կապան, Արմավիր, Հրազդան, Չարենցավան, Սևան, Մասիս, Քաջարան):

Ներկայումս «Ռոստելեկոմի» հայաստանյան ծածկույթն ընդգրկում է Երևանն ու ևս տասնվեց քաղաքներում: 

«Ռոստելեկոմի» ծառայություններն արդեն հասանելի են նաև Կենտրոն համայնքում