Դիվերսիոն գործողության ժամանակ աչքի վիրավորում ստացած զինվորը պարգևատրվել է
18/07/2014 18:23

Դիվերսիոն գործողության ժամանակ աչքի վիրավորում ստացած զինվորը պարգևատրվել է

Մարտական հենակետում ստեղծված արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու, մայիսի վերջին օրերին հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար  այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով պարգևատրել է ժամկետային զինծառայող Ռուզվելտ Թորոսյանին: Այս մասին հայտնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գործողության ընթացքում զինծառայողը հրազենային վիրավորում էր ստացել և հոսպիտալում ապաքինվելուց հետո տեսողության հետ կապված խնդիրները վերականգնելու նպատակով հետագա բուժում պետք է ստանա արտերկրում:

Իր երախտագիտությունը հայտնելով զինծառայողին և նրա հարազատներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր աջակցությունը կցուցաբերի արտերկրում Ռուզվելտ Թորոսյանի հետագա բուժման կազմակերպման համար:
 

Դիվերսիոն գործողության ժամանակ աչքի վիրավորում ստացած զինվորը պարգևատրվել է