Վթարված «Բոինգ-777»-ում արված վերջին տեսագրությունը (Տեսանյութ)
18/07/2014 19:44

Վթարված «Բոինգ-777»-ում արված վերջին տեսագրությունը (Տեսանյութ)

Համացանցում հայտնվել է մալայզիական «Բոինգ-777»-ում արված վերջին տեսագրությունը՝ Ուկրաինայի տարածքում վթարվելուց առաջ:

Vesti.ru-ի փոխանցմամբ` տեսանյութի հեղինակը Ալի Սալիմն է, ով Ամստերդամից վերադառնում էր Մալայզիա:

YouTube-ում հայտնված 14 վայրկյանանոց տեսանյութի մեկնաբանություններում նշված է, որ այն նկարահանվել է թռիչքից վայրկյաններ առաջ:

Ալի Սալիմը հոգեբանություն էր ուսումնասիրում Նիդեռլանդներում:

Հիշեցնենք, որ մալայզիական ուղևորատար ինքնաթիռը, որում գտնվել է 295 մարդ, այսօր վթարի է ենթարկվել Ուկրաինայի տարածքում՝ ՌԴ-ի հետ սահմանին։

«Բոինգ» ինքնաթիռը թռչում էր Ամստերդամից դեպի Կուալա Լումպուր: Ինքնաթիռը ընկել է ՌԴ օդային տարածքից 50կմ հեռավորության վրա։ Այն ընկել և այրվել է Ուկրաինայի տարածում։

Ինքնաթիռն ընկել է այն հատվածում, որտեղ Ուկրաինայի իշխանությունները պայքարում են ռուսամետ անջատողականների դեմ։

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի արևելքում՝ Ամստերդամից թռչող մալազիական ինքնաթիռի կործանումը ահաբեկչական գործողություն է համարում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ինքնաթիռի կործանման ողջ պատասխանատավությունը վերագրել է Կիևին:
Ուկրաինայում վթարի ենթարկված մալազիական ինքնաթիռի վայրում այս պահին հայտնաբերել է 121 ուղևորի դիակ: Ինքնաթիռում եղել է ավելի քան ինը երկրի քաղաքացի:

Ուղևորների ընդհանուր թիվը եղել է 298 մարդ` 283 ուղևոր, այդ թվում` երեք երեխա տարբեր ազգությունների և 15 մարդ` անձնակազմից: Պարզաբանում է, որ ուղևորների մեծ մասը Հոլանդիայից է` 154 մարդ, Մալայզիայից` 45, Ավստրալիայից` 27 մարդ, Ինդոնեզիայից` 12 մարդ: Դեռ հայտնի չէ մահացածներից 41-ի քաղաքականությունը:
 

Վթարված «Բոինգ-777»-ում արված վերջին տեսագրությունը (Տեսանյութ)