ԱՄՆ-ը Սենատը սիրիական ընդդիմությանը կհատկացնի 500 միլիոն դոլար
18/07/2014 19:20

ԱՄՆ-ը Սենատը սիրիական ընդդիմությանը կհատկացնի 500 միլիոն դոլար

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի ֆինանսական հանձնաժողովը հավանության է արժանացրել սիրիական ընդդիմությանը 500 միլիոն դոլար տրամադրելու օրինագիծը:

Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ մինչ այդ, Սիրիայի ընդդիմությանը ֆինանսապես աջակցելու խնդրանքով կոնգրեսականներին էր դիմել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Որոշ սենատոներ թերահավատորեն են մոտեցել սիրիական ընդդիմությանը ֆինանսավորելու առաջարկին:

Սենատոր Մարկ Պրայորը հայտարարել է, որ իրենց այսօրվա բարեկամները վաղը կարող է թշնամու վերածվեն և անհնար է հետևել, թե ում ձեռքին կհայտնվեն զենքերը:

Հիշեցնենք, որ ավելի քան 3 տարի քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Սիրիայում հունիսի 3-ին կայացած նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ է տարել գործող նախագահ Բաշար Ասադը:

Սիրիայի այդ ընտրությունները տեղի են ունեցել քաղաքական նոր պայմաններում և բարեփոխված սահմանադրությամբ: Ասադը նախագահի պաշտոնում վերընտրվել է 2007թ.-ի հուլիսի 17-ի համաժողովրդական հանրաքվեի ընթացքում: Ասադի թեկնածության օգտին է քվեարկել ընտրություններին մասնակցած քաղաքացիների 97.62%: Բաշար Ասադը Սիրիան ղեկավարում է 2000թ.-ից, երբ մահացավ Սիրիայում 30 տարի իշխանության ղեկին գտնվող նրա հայրը՝ Հաֆեզ Ասադը:

2012 թ.-ի ընդունված նոր սահմանադրությամբ բարելավել է Սիրիայի քաղաքական համակարգը և այն դարձել է ավելի ճկուն ու ժողովրդավարական: Նախկինում նախագահը պետք է առաջադրվեր միայն «ԲԱԱՍ» իշխող կուսակցությունից և նախագահի թեկնածությունը պետք է հավանության արժանանար համաժողովրդական հանրաքվեի ընթացքում:

Այժմ նախագահական լիազորությունները սահմանափակվում են 7 տարվա երկու ժամկետներով:

Նոր սահմանադրությամբ, Սիրիայի նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, Սիրիայի քաղաքացի հանդիսացող և վերջին 10 տարին մշտապես Սիրիայում բնակվող անձը: Բացի այդ, թեկնածուն պետք է ստանա նաև 35 պատգամավորների աջակցությունը:
 

ԱՄՆ-ը Սենատը սիրիական ընդդիմությանը կհատկացնի 500 միլիոն դոլար