.jpg)
Բալոտելլիի քայլը շփոթեցրել է «Միլանի» երկրպագուներին
Իտալիայի ազգային հավաքականի և «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին հերթական սկանդալն է հրահրել: Ֆուտբոլիստը, ով իր հանգիստ է անցկացնում Լոնդոնում, նկարվել է ինչ-որ խանութի դիմաց, որի հետևում պատկերված է եղել «Արսենալի» լոգոտիպը, որից հետո լուսանկարը տեղադրել է սոցիալական կայքերում:
Բնականաբար, «Միլանի» երկրպագուներին դուր չի եկել Մարիոյի քայլը, իսկ որոշները նույնիսկ մտածել են, որ Բալոտելլին ինչ-որ բան է ակնարկում:
«Արսենալի» ղեկավարները շտապել են հանդես գալ հայտարարությամբ: Նրանք նշել են, որ հետաքրքրված չեն Բալոտելլիի ծառայություններով, իսկ Մարիոյին խորհուրդ են տվել իր անձի վրա ուշադրություն գրավելու համար կրքերը չթեժացնել: