Դ. Սանասարյան. Ադրբեջանի նպատակն է խուճապ առաջացնել հայ հասարակության մեջ
19/07/2014 12:47

Դ. Սանասարյան. Ադրբեջանի նպատակն է խուճապ առաջացնել հայ հասարակության մեջ

Այն, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին, խոսում է ձախողված արտաքին քաղաքականության մասին, ինչն էլ ձախողված ներքին քաղաքականության հետևանք է: Լրագրողների հետ հանդիպմանը նման դիրքորոշում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը:

Բանախոսի համար մտահոգիչ է, որ Հայաստանը, թեև ՀԱՊԿ անդամ է և Ռուսաստանին համարում է դաշնակից, սակայն դաշնակից պետությունը, հաշվի չառնելով լարված վիճակը, ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին:

«Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինամթերքի վաճառնքն, ասում են` բիզնես շահեր են, բայց արդեն Սերժ Սարգսյանն է խոսում, որ ժողովուրդը մտահոգված է… Այս մտահոգությունը առաջին հեթին Հայաստանի Հանրապետության վիճակին է վերաբերում»,- ասաց Դ. Սանասարյանը:

Ամփոփելով խոսքը` «Ժառանգության» անդամն ասաց, որ Ադրբեջանն, իրականում, պատերազմ չի ուզում.

«Ադրբեջանի նպատակն է` խուճապ առաջացնել հայ հասարակության մեջ»:

Նախորդող հրապարակում` «Ադրբեջանը մեսիջ է ուղարկում արևմտյան ուժերին, թե պատրաստ է պատերազմի»
 

Դ. Սանասարյան. Ադրբեջանի նպատակն է խուճապ առաջացնել հայ հասարակության մեջ