.jpg)
Շճային մենինգիտների դեպքերը, կարծես թե, նվազում են. Մասնագետ
Հայաստանում վերջին երկու ամսում դիտվում էր էնտերովիրուսային վարակով պայմանավորված շճային մենինգիտների հիվանդացության աշխուժացում, սակայն վերջին օրերին հիվանդության դեպքերը, կարծես թե, նվազում են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մանկաբույժ Էլմիրա Մինասովան:
Հիվանդությունն ունենում է սուր սկիզբ` բարձր ջերմություն, անտանելի գլխացավ, ընդհանուր թուլություն, անզուսպ փսխումներ, միևնույն ժամանակ` հիվանդներն արագ ապաքինվում են:
Հիվանդության հիմնական դեպքերը գրանցվել են մինչև 18 տարեկանների շրջանում, գերազանցապես` 2-10 տարիքային խմբում.
«Դա վարակ է, որը փոխանցվում է և՛ օդակաթիլային ճանապարհով, և՛ շփվելով, սերտ կոնտակտի միջոցով»,- ասաց նա` շտապելով ավելացնել, որ մենինգիտ հիվանդություն չի գրացվել Հայաստանում:
«Մենինգակոկային ինֆեկցիան հանգեցնում է մենինգիտի: Հայաստանում, բարեբախտաբար, մենինգակոկային ինֆեկցիայից առաջացած սուր մենինգիտի դեպքեր չեն գրանցվել»,- ասաց մասնագետը:
Մանկաբույժի խոսքով` վերջին շրջանում բնակչության զգոնությունը բավական բարձրացել է, ծնողները հենց նկատում են ջերմության բարձրացում, փսխումներ և գլխացավ երեխայի մոտ, անմիջապես բերում են հիվանդանոց: