Էմիրությունները 12 միլիոն դոլար կհատկացնեն սիրիացի փախստականներին
19/07/2014 13:14

Էմիրությունները 12 միլիոն դոլար կհատկացնեն սիրիացի փախստականներին

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները 12 միլիոն դոլար են հատկացրել սիրիացի փախստականներին:

Ria.ru-ի փոխանցմամբ, գումարի մի մասը տրամադրվելու է Հորդանանի տարածքում գտնվող 2 ճամբարն, իսկ մյուս մասը ուղվելու է մինչև 5 տարեկան երեխաներին և հղի ու կերակրող մայրերին օգնելու նպատակով:

Էմիրությունների տրամադրված օգնությունից կարող է օգտվել 115.000 մարդ, այդ թվում 58.000 երեխա և 30.000 կին:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում հումանիտար օգնության կարիք ունի 6.5 միլիոն մարդ: Սիրիայում պատերազմի սկզբից ի վեր երկիրը լքել է 2 միլիոն մարդ: Նրանք հիմնականում ապաստան են գտել Հորդանանում, Թուրքիայում և Լիբանանում:
 

Էմիրությունները 12 միլիոն դոլար կհատկացնեն սիրիացի փախստականներին