.jpg)
Վրաստանի խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը
Վրաստանի խորհրդարանը միաձայն վավերացրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որը ստորագրվել էր Բրյուսելում հունիսի 27-ին: Այս մասին գրում է BBC–ն:
Խորհրդարանում բացի պատգամավորներից և երկրի նախագահից, ներկա են եղել Վրաստանի կառավարությունից ներկայացուցիչներ, ինչպես նաև` միջազգային կազնակերպություններից հյուրեր, այդ թվում` ԵՄ ընդլայնման և Եվրոպական Հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
«Ուրախ եմ, որ գտնվում եմ Վրաստանի խորհրդարանում, որտեղ տեսնում եմ մեծամասնությանը և փոքրամասնությանը` նույն գաղափարի շուրջ համախմբված»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին` շնորհավորելով և շնորհակալության հայտնելով բոլորին, ովքեր մասնակից են եղել այդ գործընթացին: