.jpg)
«Ադրբեջանը մեսիջ է ուղարկում արևմտյան ուժերին, թե պատրաստ է պատերազմի»
Պատերազմի վտանգը միշտ էլ եղել է ու կա, բայց պետք է փաստել, որ Ադրբեջանը ևս չի ցանկանում պատերազմ, քանի որ գիտի, որ մեծ կորուստներ կունենա: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Ադրբեջանը, ՀՀԿ պատգամավորի կարծիքով, սահմանին լարվածություն է ստեղծում, որպեսզի ճնշում գործադրի Արևմուտքի վրա.
«Ադրբեջանը մեսիջ է ուղարկում արևմտյան ուժերին, թե պատրաստ է պատերազմի, սակայն չի սկսում, որովհետև կխախտի միջազգային օրենքները: Այդ կերպ` Ադրբեջանը, պարզապես, ճնշում է գործադրում»,- ասաց ՀՀԿ պատգամավորն` ավելացնելով, որ այս տարածաշրջանի պատերազմը չի բխում Արևմուտքի շահերից: