Կործանված Boeing 777-ի բոլոր ուղևորների քաղաքացիությունը պարզվել է
19/07/2014 12:21

Կործանված Boeing 777-ի բոլոր ուղևորների քաղաքացիությունը պարզվել է

«Malaysia Airlines» ավիաընկերությունը հրապարակել է հուլիսի 17-ի երեկոյան ռուս-ուկրաինական սահմանին կործանված Boeing 777 օդանավի բոլոր զոհերի քաղաքացիությունը հաստատող ցուցակը։ Այս մասին հաղորդում է BBC-ն:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ օդանավում գտնվել է Նիդեռլանդների 192 քաղաքացի, նրանցից մեկն ունեցել է նաև ԱՄՆ քաղաքացիություն, Մալայզիայի 44 քաղաքացի, ներառյալ՝ անձնակազմի 15 անդամներն ու 2 երեխա, Ավստրալիայի 27 քաղաքացի, Ինդոնեզիայի` 12, ներառյալ՝ 1 երեխա, Մեծ Բրիտանիայի` 10, նրանցից մեկն ունեցել է երկքաղաքացիություն, Բելգիայի` 4, Գերմանիայի` 4, Ֆիլիպինների` 3,  Կանադայի և Նոր Զելանդիայի 1-ական քաղաքացի։

Աղբյուրի փոխանցմամբ` ԱՄՆ-ի իշխանությունները կոչ էին արել դադարեցնել կրակն Ուկրաինայում՝ մալայզիական ինքնաթիռի կործանման միջազգային հետաքննության համար։

Իր հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մալայզիական ուղևորատար Boeing 777 ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը կրում են ուկրաինական իշխանությունները։ 

Կործանված Boeing 777-ի բոլոր ուղևորների քաղաքացիությունը պարզվել է