Հայ դիրքապահների ուղղությամբ այս շաբաթ արձակվել է ավելի քան 4000 կրակոց
19/07/2014 13:43

Հայ դիրքապահների ուղղությամբ այս շաբաթ արձակվել է ավելի քան 4000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ-ից:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: 

Հայ դիրքապահների ուղղությամբ այս շաբաթ արձակվել է ավելի քան 4000 կրակոց