.jpg)
Օբամա. Բոինգ 777-ը խոցվել է անջատողականների տարածքում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Բոինգ777-ի ուղղությամբ հրթիռը արձակվել է Ուկրաինայի արևելքից, որը վերահսկվում է անջատողականների կողմից:
Korrespondent.net-ի փոխանցմամբ, Օբաման նշել է, որ ավիավթարի հետևանքով զոհվել է ԱՄՆ-ի մեկ քաղաքացի՝ Կուինն Լուկաս Շանսմանը:
ԱՄՆ-ի նախագահի խոսքով, անջատողականները միշտ էլ վայելել են Ռուսաստանի աջակցությունը, այդ թվում զենքի և ՀՕՊ համակարգի տեսքով:
Օբաման նաև կոչ է արել Ռուսաստանին, ռուսամետ անջատողականներին և Ուկրաինային դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի հնարավոր լինի հետաքննել ավիավթարը:
Հիշեցնենք, որ մալազիական ուղևորատար ինքնաթիռը, որում գտնվել է 295 մարդ, վթարի է ենթարկվել Ուկրաինայի տարածքում՝ ՌԴ-ի հետ սահմանին։
«Բոինգ» ինքնաթիռը թռչում էր Ամստերդամից դեպի Կուալա Լումպուր: Ինքնաթիռը ընկել է ՌԴ օդային տարածքից 50 կմ հեռավորության վրա։ Այն ընկել և այրվել է Ուկրաինայի տարածում։
Ինքնաթիռը ընկել է այն հատվածում, որտեղ Ուկրաինայի իշխանությունները պայքարում են ռուսամետ անջատողականների դեմ։