.jpg)
ՄԱԿ.Պաղեստինցի փախստականների թիվը անցնում է 40.000-ից
Գազայի հատվածում ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ պաղեստինցի փախստականների թիվը նախօրեին կրկնապատկվել է:
BBC-ի փոխանցմամբ, այս պահին պաղեստինցի փախստականների թիվը 22.000-ից ավելացել է՝ հասնելով ավելի քան 40.000-ի:
ՄԱԿ-ը հայտարարել է, որ փախստականներին տեղաբաշխել են 34 ապաստարաններում:
Նշվում է, որ փախստականներին աջակցելու վրա ծախսվել է 60 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ նախօրեին իսրայելական զինուժը և զրահատեխնիկան մուտք են գործել Գազայի հատված՝ սկսելով ցամաքային գործողությունը, որի նպատակն է հուժկու հարված հասցնել Գազայի հատվածում տեղակայված «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպության ռազմական ենթակառուցվածքներին:
Իսրայելական իշխանությունները Գազայում իրականացնում են «Protective Edge» գործողությունը, որի շրջանակներում հարձակման է ենթարկվել 550 թիրախ, այդ թվում 31 թունել և 60 հրթիռային համակարգ:
Մինչ այդ, Իսրայելի կառավարությունը թույլատրել էր երկրի զինված ուժերին հավաքագրել 70.000 պահեստազորայիններ, որոնցից 50.000-ը օգտագործվելու են Գազայի հատվածում այսօր սկսված ցամաքային գործողության մեջ:
Ցամաքային գործողություն սկսելու հրամանը արձակել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: