Վան Գալ.  «Կագավան պետք է մարզվի, ոչ թե զբաղվի դերասանությամբ»
19/07/2014 15:54

Վան Գալ. «Կագավան պետք է մարզվի, ոչ թե զբաղվի դերասանությամբ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալին դուր չի գալիս, որ թիմի ճապոնացի լեգիոներ Սինձի Կագավան շարունակ հայտնվում է հեռուստաէկրանների վրա` նկարահանվելով գովազդային հոլովակներում:

«Էկրանին նա լավ է դիտվում, ոչինչ ես կարող ասել: Ինչպես հայտնել են ինձ, նրա համարով մարզաշապիկները, շարֆերն ու բաժակներն ամենաշատն են վաճառվում: Բայց հայտնի լինելը լավ ֆուտբոլիստ լինել չի նշանակում:

Կագավան պետք է ավելի շատ մարզվի, ոչ թե զբաղվի դերասանությամբ: Լավագույն գովազդը դա այն է, երբ գոլ խփելուց հետո ֆուտբոլիստի անունը հայտնվում է ցուցատախտակին»,- նշել է Վան Գալը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն Կագավան կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»:
 

Վան Գալ. «Կագավան պետք է մարզվի, ոչ թե զբաղվի դերասանությամբ»